Կեղծ ահազանգ․ Ոստիկանությունը՝ հյուրանոցում նռնակ հայտնաբերվելու լուրի մասին
Իրավունք
Այսօր լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, թե իբր Երևանի կենտրոնի հյուրանոցներից մեկում նռնակ է հայտնաբերվել, ինչը կեղծ է։ Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումներից մեկնած ծառայողները նշված վայրում պայթուցիկ կամ վտանգավոր իր չեն հայտնաբերել։
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում կեղծ ահազանգով կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե։
Կրկին անգամ ԶԼՄ-ներին հորդորում ենք չճշտված տեղեկություն չհրապարակել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ