Հայաստանը Հունաստանի հետ տարածաշրջանային վերջին զարգացումներն է քննարկել
Քաղաքական
Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Թերեզա Անգելատուի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Հունաստան երկկողմ արդյունավետ համագործակցության ընդլայնման հեռանկարներն՝ ընդգծելով երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների և առանձին տարածքային ստորաբաժանումների միջև թեմատիկ փոխգործակցության կարևորությունը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի շուրջ: Փոխգործակցության խորացման համատեքստում Դավիթ Կարապետյանն առանձնանշել է նաև ԵՄ անդամ երկրներ ՀՀ քաղաքացիների համար մուտքի վիզաների տրամադրման ընթացակարգերի դյուրացման անհրաժեշտությունը:
Դավիթ Կարապետյանը և Թերեզա Անգելատուն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ երկուստեք ընդգծելով, որ խաղաղության հաստատումը հնարավորություններ է ստեղծում ողջ տարածաշրջանի կայունության և բարգավաճման համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ