Տղամարդը դատի է տվել կնոջը՝ չափից շատ ուտելու համար
Այլ
Չինաստանում Հարբին քաղաքի մոտ գտնվող գյուղի բնակիչը վեց ամիս ամուսնությունից հետո դատական հայց է ներկայացրել կնոջ դեմ։ Տղամարդը պնդել է, որ կինը չափից շատ է ուտում, գրում է –ն։
Երիտասարդ ամուսինը պահանջել է վերադարձնել կնոջ ազգականներին նշանադրության ժամանակ վճարած 20,000 յուանը (ավելի քան մեկ միլոն դրամ)։ Նա նաև խնդրել է լրացուցիչ 30,000 յուան վճարել՝ նշելով կնոջ օգտագործած սննդի ծախսերը։
Դատարանը մերժել է տղամարդու հայցը՝ հանցագործության ապացույցների բացակայության պատճառով։ Սննդի ծախսերը, ըստ դատարանի, համարվում են մարդու ֆիզիկական կարիքների համար անհրաժեշտ հիմնական ծախսեր։ Սակայն, չնայած վճարումներից մեկի պահանջը մերժվել է, կինը, այնուամենայնիվ, ստիպված է եղել վերադարձնել օժիտի մի մասը՝ 10,000 յուանը։ Ֆինանսական վեճերի լուծումից հետո զույգը բաժանվել է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ