Այս հակաեկեղեցական գործողությունները լի են ցավալի հետևանքներով և հանգեցնելու են անդառնալի կորստի. Օհանյան
Հրապարակումներ
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը գրում է․
«Սիրելի՛ արժանապատիվ քրիստոնյաներ, զավակներ մեր Սուրբ Եկեղեցու, Վեհափառ Հայրապետին «հանգստի կոչելու» պահանջը նենգ և վտանգաշատ օրակարգ է։
Հակականոնական ընթացքի մեջ գտնվող որոշ եպիսկոպոսների կոչով այսօրվա հավաքին միանալը՝ նշանակում է արշավել Սուրբ Էջմիածնի վրա։
Այս արկածախնդրությունն ու հակաեկեղեցական գործողությունները լի են ցավալի հետևանքներով և հանգեցնելու են անդառնալի կորստի։
Աղոթեցե՛ք, մի՛ տրվեք գայթակղության և մոլորության։
Աստված պահապան մեր Սուրբ եկեղեցուն, Հայոց Հայրապետին և մեր ազգին։
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)