Փաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասին Բուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի 75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները ՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տուն Ռուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Ռուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումները 

Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատարը դատապարտվեց ազատազրկման՝ 6 տարով․ «Փաստինֆո»

Իրավունք

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, ապա՝ շտաբի պետ նշանակված սպա Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց ազատազրկման։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, հրապարակել է Գրիգորյանի վերաբերյալ դատավճիռը՝ դատապարտելով Գրիգորյանին ազատազրկման՝ 6 տարի ժամկետով։ Նշանակված պատժին հաշվակցվել է նաև Գրիգորյանի՝ 11 ամիս 1 օր անազատության մեջ գտնվելու ժամկետը և վերջնական պատիժ է նշանակվել 5 տարի 29 օր ժամկետով ազատազրկումը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Հակակոռուպցիոն դատարանից։

Գրիգորյանն առայժմ կմնա ազատության մեջ, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կմնա անփոփոխ՝ մինչև դատախճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը։

Հիշեցնենք, որ Հայկազ Գրիգորյանն այն չորս սպաներից է, որը ծառայել է Իշխան Վահանյանի ենթակայության ներքո եւ վերջինիս կողմից մարտադաշտն ինքնակամ լքելուց հետո, փաստացի պատշաճ չի իրականացրել վաշտի նահանջը։ Ընդ  որում, վաշտը բաղկացած է եղել հիմնականանում նորակոչիկներից, որոնց մարտի դաշտ են տարել առանց անգամ զենքից օգտվելու կանոնները սովորեցնելու։

Հետաքրքիրն այն է, որ Հայկազ Գրիգորյանը մեղադրյալի կարգավիճակ ստացել է միայն Իշխան Վահանյանի գործով դատաքննության ընթացքում՝ վկայի կարգավիճակով հարցաքննության ժամանակ ինքնախոստովանական ցուցմունք- բացահայտումներից հետո, երբ հանրային մեծ արձագանք է եղել, իսկ տուժող կողմը հաղորդում է ներկայացրել, ընդ որում, Գրիգորյանը հարցաքննվել էր նաև նախաքննության ընթացքում և պարզ չէ, թե հայտնած նման տեղեկություններով  ինչպես քննիչը նրա նկատմամբ հետապնդում չի իրականացրել։  Մասնավորապես, Իշխան Վահանյանի գործով դատարանում Գրիգորյանը ցուցմունք է տվել՝ վաշտը, որն ուսումնական էր, կազմված էր նորակոչիկներից, մարտական պատրաստություն չի անցել, իբրև թե կորոնավիրուսի համավարակի հետևանքով, զենքից օգտվել չեն սովորել, միանգամից երդմնակալության արարողություն է եղել, եղել են զինծառայողներ, որոնք նույնիսկ չեն էլ երդվել։

Փաստացի գիտակցելով, որ նորակոչիկները պատրաստ չեն մարտին, չգիտեն զենքից օգտվելու ձեւերը, վերադասի կողմից տրված հրամանով՝ նրանց զինել են ինքնաձիգերով, 120 փամփուշտով և ուղարկել՝ մարտադաշտ։ Պատասխանելով զոհված և անհետ կորած զինծառայողների իրավահաջորդների հարցադրումներին՝ հաստատել է, թե լսել է, որ Հադրութի դպրոցում՝ հրետակոծության ժամանակ զորքին թույլ չեն տվել դուրս գալ դպրոցից, հորդորել են՝ ներս մտնել այն պայմաններում, երբ դպրոցի միակ ապահով վայրը՝ նկուղը, զբաղված էր և նորակոչիկները չէին կարղ այնտեղ պատսպարվել։

Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի՝ մարտադաշտը լքելուց հետո, ըստ Գրիգորյանի դատարանում տրված ցուցմունքի՝ իրենք չորս սպա են մնացել, 200 զինծառայող է եղել, ինքը և սպաներից մեկը՝ Վազգեն Վարդանյանը, զինծառայողների մի մասին վերցրել են՝ կազմակերպել նահանջո, իսկ մյուս զինծառայողներից տեղեկություն չեն ունեցել, ընդ որում, թե ինչու են ինքը և Վարդանյանը, լինելով առավել բարձր կոչումով սպա, զորքը թողել մենակ՝ նա պատասխան չուներ։ Զինծառայողների մի մասը, որոնք ճիշտ ճանապարհը չեն գտել՝ կամ գերեվարվել էին, կամ զոհվել, կամ էլ՝ ծանր վիրավորում ստացել։ Նա նաև խոստովանել է, որ չորս հրամանատարով չեն կարողացել հավաքել զորքը, այն ցաքուցրիվ է եղել, իսկ գործողությունների պլան որպես այդպիսին չի եղել։ Ընդ որում, նշված վկան՝ Հայկազ Գրիգորյանը, միակը չէր, որը փաստացի խոստովանել էր դատարանում նաև իրենց մեղավորությունը։ Հայկազ Գրիգորյանի այս «ինքնախոստովանությունից» հետո տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ բարձրացնելով Գրիգորյանին պատասխանատվության կանչելու հարցը։

Հայկազ Գրիգորյանի նկատմամբ 2024 թվականի հունիսի 05-ին քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասով ՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում։

Ըստ մեղադրանքի՝ Հայկազ Գրիգորյանը զբաղեցրած դիրքերի պաշտպանությունն առկա ուժերով ու միջոցներով շարունակելու, ինչպես նաեւ ենթակա անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու փոխարեն, իր եւ ենթակա ստորաբաժանման կյանքն ու առողջությունը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ու խմբային շահից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կատյա Լելը հայտնել է Ստաս Միխայլովի և կնոջ բաժանման պատճառըՓաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասինԲուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի Դեմոկրատ կոնգրեսականը առանցքային ընտրապայքարում աջակցել է հանրապետական թեկնածուինՔանյե Ուեսթի՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգը կկայանա75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները Ռյուտեն հայտարարել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասինՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տունՌուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Պուտինը անձամբ կորոշի G20-ի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության հարցըԹրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներովՌուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումներըԿորեայի Հանրապետության ԱԳ նախարարության ղեկավարը Սիբիգային հայտնել է Կիևին օգնությունը շարունակելու ծրագրերի մասինԲագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեցՍլովակիան Ուկրաինային ռազմական տեխնիկայի նվիրաբերումը ճանաչել է օրինականՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասինCSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիքՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտըԵրևանցիները ահազանգում են՝ ծորակներից պղտոր ջուր է հոսում․ ինչ է ասում «Վեոլիա Ջուրը»ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային շուրջ 3 մլրդ եվրոյի նոր վճարմանը«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված ու հեռախոս են հայտնաբերելՀՎԿԱԿ-ը զգուշացնում է․ ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխության դեպքում մի՛ օգտագործեք այն խմելու համարԿիմ Չեն Ընը հրավեր է ստացել այցելելու ՌուսաստանԻնչ ունեցվածք ունի Սպիտակի համայնքապետը․ 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ․ «ԱրմԼուր» Թրամփը նշել է Սի Ծինփինի հետ հանդիպման թեմաներից մեկըՓեսային «Lexus»-ով վրաերթի ենթարկած աներորդին ձերբակալվել է․ մեքենան ոստիկանները գտել էինՖրանսիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա հրադադարից հետոՊերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքըՀակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլըՀյուսիսային Կորեան փորձարկել է կառավարվող MLRS արկՀյուսիսային Կորեան փորձարկել է HIMARS-ի համարժեք համարվող կառավարվող հրթիռՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին#ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՊետական դավաճանության համար դատապարտված զույգին ձերբակալել են Ղազախստան մեկնելու ճանապարհինՊեսկովը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին իր անդամակցության հարցում Եվրախորհրդարանը կոչ է արել արգելել կենդանիների սպանդը մորթու համարՍիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց շրջանում քաղցկեղն ավելի հաճախ է հանդիպումՔարշերինգի մեքենայում հայտնաբերվել է 4-5 օր այնտեղ մնացած տղամարդու դի
Ամենադիտված