ԵՄ գագաթնաժողովը ձայների բացակայության պատճառով` ռուսական ակտիվների առգրավման վերաբերյալ որոշում չի կայացնի. Օրբան
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիության առաջիկա գագաթնաժողովում չեն կարողանա որոշում կայացնել Ռուսաստանի սառեցված ակտիվները բռնագրավելու վերաբերյալ, քանի որ անհրաժեշտ քանակությամբ ձայներ չունեն։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Երեկ երեկոյան ես տեսա, որ բավականաչափ երկրներ դեմ են նման որոշմանը, և մենք կկարողանանք բավարար ձայներ հավաքել դրան խոչընդոտելու համար», - ասել է Օրբանը։
Վարչապետի խոսքով, եթե հարցը դրվի քվեարկության, այն բավարար ձայներ չի հավաքի։ Հետևաբար, նա ենթադրել է, որ «հարցը հանվել է օրակարգից»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)