Երևանի Անտառային փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։20-ի սահմաններում Անտառային փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Հ․ Սիմոնյանի վարած «Tesla» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Ա․ Պողոսյանի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 66-ամյա Հ․ Գալավարյանի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան