ԵՄ-ն պատրաստվում է ֆինանսավորել Կիևին՝ չնայած տարաձայնություններին. Բելգիայի վարչապետ Դե Վևեր
Աշխարհ
Ուկրաինայի 2026-2027 թվականների ֆինանսավորման պլանի մշակման աշխատանքները շարունակվում են՝ չնայած Եվրոպական Միության ներսում առկա տարաձայնություններին։ Այս մասին հայտարարել է Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինայի ֆինանսավորման պլանների առաջարկները շարունակում են փոխվել այս պահին», - ասել է նա ԵՄ գագաթնաժողովից առաջ, որը կքննարկի Կիևի ֆինանսավորումը սառեցված ռուսական ակտիվների միջոցով։
Նախկինում Politico-ն, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԵՄ առաջնորդները, հավանաբար, չեն կարողանա համաձայնության գալ Ուկրաինայի ֆինանսավորման հարցում՝ օգտագործելով սառեցված ռուսական ակտիվները՝ միության ներսում «անհաշտ ճամբարների» միջև առկա տարաձայնությունների պատճառով։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը