Երկրի ուղեծրում ավելի քան 9000 SpaceX արբանյակ կա․ Մասկ
ԱՄՆ
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական մեդիա հարթակում հայտարարել է, որ ներկայումս Երկրի ուղեծրում ավելի քան 9000 SpaceX արբանյակ կա։
«SpaceX-ն այժմ Երկրի ուղեծրում ունի ավելի քան 9000 արբանյակ, ինչը կրկնակի ավելի է, քան աշխարհի մյուս բոլոր արբանյակների ընդհանուր թիվը միասին վերցրած», - նշել է նա։
SpaceX-ը ԱՄՆ տիեզերական տեխնոլոգիաների ընկերություն է, որը հիմնադրվել է Իլոն Մասկի կողմից 2002 թվականին։
Դեկտեմբերի 9-ին հաղորդվել է, որ SpaceX-ը ԱՄՆ Ազգային հետախուզական գրասենյակի անունից արբանյակներ տեղափոխող Falcon 9 հրթիռ է արձակել։
Դեկտեմբերի 8-ին հաղորդվել է, որ Falcon 9 հրթիռը 28 Starlink արբանյակ է արձակել ուղեծիր։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)