ԱԽ քարտուղարը և ՄԹ պետնախարարը նշել են ՀՀ-Ադրբեջան հաղորդակցության ուղիների բացման կարևորությունը
Քաղաքական
Դեկտեմբերի 18-ին Լոնդոնում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի հետ:
Զրուցակիցներն ընդգծել են տնտեսական համագործակցության շարունակական խորացման կարևորությունը, մտադրություն են հայտնել խորացնել գործարար կապերը և խթանել տնտեսական աճը փոխգործակցության միջոցով: Ադրադարձել են միջմարդկային շփումների աճին, ընդգծել մասնագիտական փոխանակումների, կրթության և մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության կարևորությունը։ Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման կարևորությունը, ինչը միանշանակ է, որ կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանմանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)