Գերեվարված Ռուբեն Վարդանյանը չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
Հրապարակումներ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
«Բաքվում որպես պատանդ պահվող Ռուբեն Վարդանյանը ամեն անգամ նորովի է ցույց տալիս, թե հոգեպես որքան ազատ ու զորեղ մարդ է։ Շինծու «դատավարության» ողջ ընթացքում չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի Հանրապետության դեմ։ Հավատարիմ է մնացել իր սկզբունքներին ու արժեքներին, իրեն պահում է որպես արժանապատիվ հայ մարդ։ Ինքը որևէ մեկին ոչինչ չունի ապացուցելու կամ համոզելու, ինքը կարիք չունի բացատրել իր կատարած բարդ ու շատերին անհասկանալի ընտրությունը։ Ինքը լի է հավատով առ Աստված, ինչը մարդուն դարձնում է անպատկերացնելի զորեղ։
Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս հայրենակիցների ազատ արձակումը ոչ թե անձնական նախասիրության, այլ ազգային արժանապատվության հարց է»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)