Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է armsport.am-ը՝ հղում անելով առաջնության մամուլի ծառայությանը։
Սպերցյանը ստացել է երկրպագուների ձայների 43 տոկոսը, մինչդեռ առաջնության փորձագետները կիսապաշտպանին տվել են երեք ձայն՝ հինգից։
Նոյեմբերին և դեկտեմբերին Սպերցյանը Ռուսաստանի առաջնությունում անցկացրել է 5 հանդիպում՝ խփելով 3 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)