Արամ Ա Վեհափառը քննարկել է հայաստանյան կյանքում ներկայիս վիճակը և միջեկեղեցական հարաբերությունը
Քաղաքական
Կանադայի նորանշանակ դեսպանը այցելել է Արամ Ա Վեհափառին․
«Անթիլիասի Մայրավանք այցելեց եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ հանդիպում ունեցաւ Լիբանանի եւ Սուրիոյ մօտ Գանատայի նորանշանակ դեսպան Կրէկորի Կալիկընը, Հինգշաբթի, 18 Դեկտեմբեր 2025-ի առաւօտեան։ Հանդիպումը առիթ հանդիսացաւ տեսակէտեր փոխանակելու Լիբանանի ու Սուրիոյ այժմու կացութեան առնչուած հարցերու շուրջ։ Նկատի ունենալով, որ դեսպանը նոր ստանձնած է իր պարտականութիւնը, Հայրապետը անոր ներկայացուց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան համազգային առաքելութիւնը՝ ընդգծելով կարգ մը յատկանշական կէտեր։
Նոյն օրը, Նորին Սրբութիւնը նաեւ ընդունեց Միջին Արեւելքի Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութեան նախագահի պաշտօնակատար եւ Հայկազեան Համալսարանի նախագահ Վերապատուելի դոկտոր Փոլ Հայտոսթեանը։ Քննարկումներու առանցքը հանդիսացան Հայաստանի մէջ ստեղծուած կացութիւնը, ինչպէս նաեւ միջ-եկեղեցական յարաբերութեանց եւ Լիբանանի հետ աղերս ունեցող հարցեր»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)