Սյունիքի մարզում ավտոմեքենա է այրվել
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 19-ին, ժամը 02։11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:48-ին, մարվել՝ 02:55-ին: Մասամբ այրվել են «Kia» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը, շարժիչի հատվածի դետալները և սրահը: Հրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայի ամբողջական այրումը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)