Ձեզ հրում էին, վատաբանում, բայց դուք մնում էիք ձեր մասնագիտական բարձրության վրա. Մարգարիտ Եսայանը՝ լրագրողներին
Հրապարակումներ
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հատուկ շնորհակալություն լրագրողներին
Սիրելի լրագրողներ եւ օպերատորներ, ես, որ հազար տարվա լրագրող եմ եւ պատիվ եմ ունեցել լուսաբանել 1999-ի հոկտեմբերի 27-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը՝ Մայր Տաճարում, այն պահին, երբ Ազգային Ժողովում կրակում էին,եւ դա իմ կյանքի դժվարագույն օրերից մեկն էր, երեկ հասկացա, որ հիմա ձեր ուսերին նույնքան ծանր բեռ է դրված։ Տեսա, թե դուք ինչ դժվար, դաժան պահի եք աշխատում լրագրող։
Դուք երեկ պարզապես փայլեցիք ձեր գործին նվիրված, պինդ, խելացի, հաստատակամ եւ համառ աշխատանքով։ Այդ հոծ բազմության մեջ, որի երկու կողմերում տարբեր մարդիկ էին, մեջտեղում ոստիկաններ, դուք կարողանում էիք գտնել, հարցեր ուղղել, պատասխաններ պարտադրել եկեղեցադավներից։
Ձեզ հրում էին, վատաբանում, բայց դուք մնում էիք ձեր մասնագիտական բարձրության վրա։
Ապրեք դուք եւ շնորհակալություն ձեր դժվար , բայց՝ պատվաբեր աշխատանքի համար
Մարգարիտ Եսայան


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)