Թրամփը հաստատել է ԱՄՆ պաշտպանական բյուջեն՝ 900 միլիարդ դոլարի չափով
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է 2026 թվականի ֆինանսական տարվա համար 900 միլիարդ դոլարի չափով պաշտպանական բյուջեի մասին օրինագիծը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը։
«Այս փաստաթուղթը Պատերազմի նախարարությանը հնարավորություն կտա իրականացնել իմ «Խաղաղություն՝ ուժի միջոցով» ծրագիրը, պաշտպանել երկիրը ներքին ու արտաքին սպառնալիքներից և ամրապնդել պաշտպանական- արդյունաբերական բազան՝ միաժամանակ դադարեցնելով վատնող և արմատական ծրագրերի ֆինանսավորումը», - նշել է Թրամփը հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ փաստաթուղթը կանոնակարգում է ԱՄՆ վարչակազմի կողմից արդեն ձեռնարկվող գործողությունները, որոնք ուղղված են, ի թիվս այլ բաների, «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի զարգացմանը։
Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ Սենատը հավանություն էր տվել պաշտպանական բյուջեի օրինագծին, որին կողմ էր քվեարկել 77 սենատոր, դեմ՝ 20-ը։ Փաստաթուղթը նախատեսում է զինծառայողների աշխատավարձի բարձրացում, Չինաստանում ամերիկյան ներդրումների սահմանափակումներ, Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկում և Կիևին 400 միլիոն դոլարի չափով ռազմական օգնության հատկացում։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն օրինագիծն ընդունել էր անցյալ շաբաթ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru