Շիրակի մարզում Mercedes-ը բախվել քարերին, հողաթմբին և կողաշրջվել. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 49-ամյա Աղասի Ա.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 91 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 64-ամյա Հ. Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդին նույնպես տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)