Հայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշների 6380 տուփ ծխախոտ. Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը
Իրավունք
Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մեղրի քաղաքի 39-ամյա բնակիչը իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայով մաքսանենգ ճանապարհով ծխախոտ է ներկրել և վերավաճառելու նպատակով տեղափոխում է Երևան։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 13-ի գիշերը՝ ժամը 2-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 190-րդ կմ հատվածում «Ֆորդ Տրանզիտը» հայտնաբերվել է: Վարորդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ նրա մոտ հայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշների 3380 տուփ տարբեր տեսակի ծխախոտ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենայում հայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշների 3000 տուփ տարբեր տեսակի ծխախոտ։
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)