Բլոգեր Օնիկ Հարությունյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից. փաստաբան
Իրավունք
Փաստաբան Սերգեյ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից:
Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընդդիմադիր կարծիքներ և տեսակետներ հայտնող բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ դեռ 2025 թվականի նոյեմբերի 15-ին կիրառվել էր «կալանք» խափանման միջոցը։
Այսօր կայացած նախնական դատալսումների ընթացքում դատարանի որոշմամբ կիրառված«կալանք» խափանման միջոցը փոխվեց «բացակայելու արգելք» խափանման միջոցով»։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել