Պետք է մոռանանք այս խաղը. Մխիթարյանը մեկնաբանել է կիսաեզրափակիչում Բոլոնիայից կրած պարտությունը
Սպորտ
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով «Բոլոնիայից» կրած պարտությունը (1-1, 2-3)։ Գրում է armsport.am-ը:
«Իհարկե, մենք պետք է ավելի շուտ վճռեինք հանդիպման ելքը: Մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ, քանի որ նույն կերպ պարտվեցինք նաև «Ատլետիկոյի» դեմ խաղում։ Մենք հիասթափված ենք: Պետք է աշխատենք խաղի կառուցվածքի վրա, որպեսզի հանդիպումն ավելի շուտ ավարտենք՝ հաշվի առնելով, որ ստեղծում ենք այդքան շատ գոլային պահեր։
Պետք է մոռանանք այս խաղը։ Կա հիասթափություն, բայց մենք պետք է կենտրոնանանք «Ատալանտայի» դեմ խաղի վրա: Պետք է օգտագործենք մեր հնարավորությունները՝ առաջ շարժվելու համար», — Հենրիխ Մխիթարյանի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)