Ուկրաինայի հարցում «զգալի առաջընթաց» է գրանցվել․ ֆոն դեր Լեյեն
Աշխարհ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մեկնաբանել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը՝ հայտարարելով ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում «զգալի առաջընթացի» մասին: Այս մասին նա գրել է X-ում։
«Մենք մեկ ժամ տևողությամբ լավ զրույց ենք ունեցել Թրամփի, Զելենսկու և մի քանի եվրոպական առաջնորդների հետ՝ քննարկելու խաղաղ բանակցությունների վերաբերյալ իրենց այսօրվա հանդիպումը: Մենք շատ ուրախ ենք, որ այս հանդիպումը տեղի ունեցավ, զգալի առաջընթաց է գրանցվել, որը մենք ողջունել ենք», - ասել է եվրահանձնաժողովի ղեկավարը:
Ֆոն դեր Լեյենն ընդգծել է, որ Եվրոպան պատրաստ է շարունակել համագործակցությունը Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ՝ ձեռք բերված առաջընթացն ամրապնդելու համար: Նա հավելել է, որ առաջնային նշանակություն ունի Կիևի կողմից անվտանգության հուսալի երաշխիքների ստացումը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում