Ռուսաստանն ի վիճակի է մեզ հաղթել․ Տուսկ
Աշխարհ
Ռուսաստանն ի վիճակի է հաղթել արևմտյան երկրների և Ուկրաինայի միությանը, եթե կարողանա պառակտում մտցնել նրանց միջև։ Այս մասին X սոցցանցի իր էջում հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Արևմուտքն ու Ուկրաինան կպարտվեն այս դիմակայությունում, եթե Ռուսաստանը կարողանա մեզ բաժանել և խաղաղության պայմաններ թելադրել», - ընդգծել է Լեհաստանի կառավարության ղեկավարը:
Ավելի վաղ Տուսկն իր սուրբծննդյան շնորհավորանքում հայտարարել էր, որ աշխարհը խելագարվել է։ Վարչապետի խոսքով՝ «առօրյա կյանքը մեզ հեղեղում է տեղեկատվությամբ, որը տխրություն և սարսափ է առաջացնում»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում