«Սրբազան պայքարի» գործով մեղադրյալ Մովսես Շարբաթյանի կալանքը վերացվել է, փոխարինվել տնային կալանքով և գրավով
Իրավունք
«Սրբազան պայքարի» գործով կալանավորված Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվել է և փոխարինվել տնային կալանքով և գրավով։
«2025 թվականի դեկտեմբերի 16-ին բողոքարկել էի դատավոր Կ. Ֆարխոյանի հերթական որոշումը, որով բավարարել էր հանրային մեղադրողների միջնորդությունը՝ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Բողոքը վարույթ էր ընդունվել և գրավոր ընթացակարգով քննության է առնվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վ. Ռշտունու կողմից։
Արդյունքում՝ 2025 թվականի հունիսի 25-ից ապօրինի կալանավորված Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց և փոխարինվեց տնային կալանքով և գրավով։
Դատավոր Վազգեն Ռշտունին փաստաբանական համայնքում ընկալվում է որպես կայացած և վստահություն ներշնչող մասնագետ, որի մասնագիտական հեղինակությունը տարիներ շարունակ հաստատված է»,- հայտնում է փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում