Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
Սպորտ
Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է նորվեգացի Մագնուս Կարլսենին՝ Դոհայում ընթացող 2025 թվականի աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունում։
Պարտիան ավարտվել է 69-րդ քայլից հետո։
14 խաղափուլից հետո 19 հնարավորից Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 10 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղը։ Մագնուս Կարլսենը 9 միավորով 23-րդ տեղում է։ Մրցաշարի առաջատարներն ունեն 11-ական միավոր։
Դոհայում կայծակնային խաղի աշխարհի առաջնությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում