ԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին Երևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Նախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ Հակակոռուպցիոն ԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն Մալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր է COP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարով Հրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում» Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ 

Վարդան Ղուկասյանին հրաժարվում են տեղափոխել հիվանդանոց և տրամադրել բժշկական օգնություն․ փաստաբան

Իրավունք

Վարդան Ղուկասյանի պաշտպան՝ Զարուհի Փոստանջյան հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«ՀՀ գլխավոր դատախազին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

31 դեկտեմբերի, 2025 թվական

Հաղորդում
կազմակերպված խմբի կողմից խոշտանգում և այլ հանցանքներ կատարելու վերաբերյալ

Արգելանքի տակ գտնվող մարդկանց նկատմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ղեկավարության ներքո գործող զինված խմբավորումների կողմից խոշտանգումների և այլ վատ վերաբերմունքի տրամաբանական շարունակությունը հայ հասարակությունը և միջազգային հանրությունը տեսնում են քրեակատարողական հիմնարկներում: Մասնավորապես` երբ մարդկանց զրկում են մարդկային կենցաղի տարրական պայմաններից և կենսական նշանակության բժշկական օգնությունից:
Վերոգրյալի վառ ապացույցներն են`
2025 թվականին Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված մարդկանց մահերի աննախադեպ քանակը,
կալանքի տակ գտնվող ութ ամսական Ջուլիայի կալանքի պահման պայմանները, որի պատճառով նրան հոսպիտալացրեցին ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոմունիկացիա հաստատեց ՀՀ կառավարության հետ (Harutunyan et Soni c. Arménie no 20808/25)
և պարոն Ստեփան Սամվելյանի գործը, որի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայսատանի Հանրապետության դեմ որպես հրատապ միջոց որոշում կայացրեց (Samvelyan v. Armenia no. 26507/25):

Տարեվերջին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ղեկավարության ներքո գործող իրավասու պաշտոնյաները որոշել են սահմանել ևս մեկ ռեկորդ` ներկայումս «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում անօրինական կերպով պահվող պարոն Վարդան Ղուկասյանին հրաժարվում են տեղափոխել հիվանդանոց և տրամադրել համապատասխան բժշկական օգնություն:
Սարսափելի է, որ կալանավորները պահվում են անմարդկային պայմաններում` առանց տարրական դատավարական երաշխիքների, սակայն կրկնակի դատապարտելի է, երբ առկա է բժշկական հստակ ցուցում համապատասխան բժշկական օգնության վերաբերյալ, որը լկտիաբար չի իրականցվում:
2025 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից ընդունված դատական ակտի հիման վրա միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կազմված դատաբժիշկները պետք է եզրակացություն կազմեն պարոն Վարդան Ղուկասյանի առողջության վերաբերյալ: Դատաբժիշկները իրենց պարտականությունների կատարման շրջանակում իրականացրել են համապատասխան գործողություններ` այցելել են պարոն Վարդան Ղուկասյանի մեկուսարան, զննել նրան և 25.12.2025 թվականին վերջինիս տրվել է պետական պատվերի շրջանակում ուղեգիր` (N 1082760) համապատասխան բժշկական հաստատություններում բուժօգնություն ստանալու համար: Սակայն սույն ուղեգրի պահանջը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը յոթ օր շարունակ հրաժարվում են կատարել:
Վերոնշյալ նախարարների աշխատանքային ենթակայության ներքո գտնվող հետևյալ պաշտոնյանները` Ռոբերտ Թամարյանը, Ծովինար Թադևոսյանը, Կամո Մանուկյանը շուրջ երկու ամիս ուղղակի անտեսելով պարոն Վարդան Ղուկասյանի հիմնարար իրավունքները կոպտորեն խախտել են` նրա իրավունքներին և օրինական շահերին առնչվող փաստաթղթերի ու տեղեկությունների տրամադրման իրավունքը, խղճի և դավանանքի ազատության իրավունքի իրականացումը, պաշտպանի հետ գաղտնի (կոնֆիդենցյալ) շփվելու իրավունքը, ինչպես նաև խոշտանգումից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը: Այս պաշտոնյաների կողմից ցուցաբերվող նման «ջանասիրության դրսևորումը» կրում է համակարգային բնույթ և վկայում է գործող իշխանության ստանձնած միջազգային պարտավորությունների մասնավորապես` խոշտանգումների և վատ վերբերմունքի չենթարկվելու բացարձակ իրավունքից էական և ընգծված շեղման մասին:

Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը պահանջում եմ` նախաձեռնել քրեական վարույթ, որի շրջանակում ստուգել և պարզել.
Ինչո՞վ է պայմանավորված Անահիտ Ավանեսյանի և Սրբուհի Գալյանի համառ և հետևողական անգործությունը պարոն Վարդան Ղուկասյանին անհրաժեշտ բժշկական օգնությունը չտրամադրելու հարցում,
Արդյո՞ք Անահիտ Ավանեսյանի և Սրբուհի Գալյանի համառ և հետևողական անգործությունը ապօրինի հրահանգի, հանձնարարականի հետևանք է,

Արդյո՞ք Անահիտ Ավանեսյանի և Սրբուհի Գալյանի համառ և հետևողական անգործության դրսևորման պատվիրատուն Նիկոլ Փաշինյանն է կամ այլ անձ/անձինք,

Արդյո՞ք Անահիտ Ավանեսյանի և Սրբուհի Գալյանի համառ և հետևողական անգործության դրսևորումը պայմանավորված է ազգային, քաղաքական կամ այլ խտրական հիմքերով,
Արդյո՞ք Անահիտ Ավանեսյանի և Սրբուհի Գալյանի համառ և հետևողական անգործության դրսևորման հիմքում ընկած է նրանց վերադասի` Նիկոլ Փաշինյանի, կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ Վարդան Ղուկասյանի նկատմամբ` մասնավորապես վերջինիս «դուրս շպրտել քաղաքական և հանրային կյանքից» վերաբերյալ սպառնալիքի իրագործման փորձը:

Նախաձեռնել հանրային քրեական հետապնդում` Նիկոլ Փաշինյանի, Անահիտ Ավանեսյանի, Սրբուհի Գալյանի, Ռոբերտ Թամարյանի, Ծովինար Թադևոսյանի և Կամո Մանուկյանի նկատմամբ` հիմք ընդունելով նրանց կողմից առերևութ հանցանքների կատարումը, առնվազն ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով` պաշտոնեկան դիրքի չարաշում, խոշտանգում, խտրականություն, խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելը, տեղեկություններ տրամադրելուց հրաժարվելը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվելՆախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ ՀակակոռուպցիոնԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Ռոյթերս. ԱՄՆ-ը բազմիցս օգտագործել է SpaceX-ը արտաքին քաղաքականության նպատակներովԱրթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածունԱրաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել ՌուսաստանՈրդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չենՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով ԿիևինՄակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահՄալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարովՀրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում»Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբԼույս չի լինի. հասցեներՏիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասինTesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասինCOP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկումՀանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվումՀրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվելԹրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունըՆոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիաԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱրման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտինՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձելBugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ըՎան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովՌուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը
Ամենադիտված