Խաղաղությունը դարձավ ավելի մոտ, քան անկախությունից ի վեր երբևէ եղել է․ ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)
ՔաղաքականԿրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտների սիրելի՛ ներկայացուցիչներ, շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար։ Այս մասին իր ամանորյա ուղերձում նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«2025-ը ավարտվում է։ Այն մեր երկրի համար շատ կարևոր տարի էր։ Տարի էր, երբ խաղաղությունը դարձավ ավելի մոտ, քան անկախությունից ի վեր երբևէ եղել է։ Ու հիմա մեր բոլորիս խնդիրն է՝ խնամքով ու հոգածությամբ այդ փխրուն խաղաղությունն ամրապնդել, ուժեղացնել մեր ամենօրյա աշխատանքով ու ամեն օրն ավարտել ճիշտ ուղղությամբ, ճիշտ ջանք դրած լինելու զգացողությամբ։
Շնորհավոր Նոր տարի»,-նշել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)