«Եթե TRIPP ծրագիրը չի ապահովում պետական վերահսկողություն և սահմանային երաշխիքներ, դրա ռիսկայնությունն աներկբա է»․ Լիլիթ Գալստյան Այնքան եք խորտակել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որ դա էլ ձեռքբերում եք համարում․ Էդգար Ղազարյան France Football-ի ղեկավարը բացատրել է՝ ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը» ՀԴԿԽ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և մյուս 20 հայ պատանդներին Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը «88» սուպերմարկետների ցանցի և «Սպայկա»-ի սեփականատերերի դեմ քրեական գործեր են հարուցվել Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին «Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ Հակոբյան Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ.Ղազինյան Վարչապետը հրաժարական կտա, կլինեն նոր ընտրություններ, եթե այդ սցենարով գնանք.ՔՊ պատգամավոր Մբապեն հայտնվել է սկանդալի կենտրոնում․ չինական ընկերությունները խզում են պայմանագրերը Անկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցն այն է՝ հղում ներառե՞լ նոր Սահմանադրության նախաբանում, թե՞ ոչ 

Մեզ մեղադրում են թուրքասիրության եւ ադրբեջանամետության մեջ․ Փաշինյան

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Անկախությունից ի վեր 2025 թվականն առաջին օրացուցային տարին է, որ Ադրբեջանի հետ հրաձգության հետեւանքով ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր։ Հայաստան–Ադրբեջան սահմանին հրաձգության հետեւանքով զոհեր չունենք սկսած 2024 թվականի մարտից, արդեն ավելի քան 22 ամիս։

Սա հանգամանքների պատահական բերում չէ, այլ Հայաստանի ժողովրդի, այսինքն՝ Ձեր կողմից 2021 թվականի արտահերթ ընտրություններում Կառավարությանն ու խորհրդարանական մեծամասնությանը պատվիրակված ռազմավարության իրականացում։

Այդ ռազմավարությունն արտահայտված է Իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ եւ կապված է հայ ժողովրդի պատմությունն ընթերցելու եւ վերընթերցելու, նրանում անթեղված ուղերձները փնտրելու եւ գտնելու, այդ ուղերձներն իրական կյանքի կիրառելի գիտելիք դարձնելու մեր նորահայտ գործելակերպի հետ։

Մեզ մեղադրում էին այդ պատմությունը փոխելու դավադրության մեջ։

Մինչդեռ մեր նպատակը Հայաստանի ոչ թե արդեն տեղի ունեցած, այլ տեղի ունենալիք պատմությունը փոխելն էր։

Մեր նպատակն ի վերջո նահատակ ժողովրդի մեզ արտապատվիրակված դերակատարումը հաղթահարելն էր եւ բազում զոհերի ու զոհողությունների գնով մենք հասել ենք այդ նպատակին։

Մեզ մեղադրում էին մեր ինքնության դեմ գործելու մեջ, մինչդեռ մենք տեսանք ակնհայտը, որ մեր ինքնությունը մեր պետությունն է, մեր պետությու՛նն է մեր ինքնությունը եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, աշխարհասփյուռ հայերին հրավիրեցինք տեսնել այն ակնհայտ իրողությունը, որ պետությունն ուժեղացնելու օրակարգն ինքնությունն ուժեղացնելու օրակարգ է։ Մենք ուժեղացնում ենք մեր պետությունը, հետևաբար մենք ուժեղացնում ենք մեր ազգային ինքնությունը։

Մեզ մեղադրում էին, թե ուրանում ենք պատմական Հայաստանը, թե ուրանում ենք մեր պատմությունը, մինչդեռ մեր քաղաքականությունները մեր պատմությանն ի վերջո ականջալուր լինելու արդյունք են, որը մեզ ասում է․ «Մի կրկնեք, հերիք է կրկնեք ինձ»։

Իրական Հայաստանի գաղափարախոսության ներշնչողը պատմական Հայաստանն է, որի ճակատագիրը մեզ ասում է․ «Մի գնացեք իմ ճանապարհով, մի դարձրեք Հայաստանի Հանրապետությունը պատմական Հայաստան»։

2021 թվականին մենք ասում էինք «Ապագա կա՛», այսօր ասում ենք՝ ապագան այսօր է եւ այսօր մենք ապրում ենք այն ապագայի մեջ, որի համար դուք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ, քվեարկել եք 2021 թվականին։ 2025 թվականն այդ խաղաղ ապագայի, խաղաղության առաջին լիարժեք օրացուցային տարին է։

Մենք ոչ միայն ձեւակերպեցինք Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, այլեւ Հայաստանի Հանրապետությունը դարձրեցինք իրական պետություն, որը գործում է իրական աշխարհում։

2025 թվականին իմ միջազգային երկկողմ պաշտոնական հանդիպումների աշխարհագրությունն աներեւակայելի է։ ԱՄՆ նախագահ, Ռուսաստանի նախագահ, Չինաստանի նախագահ, Ֆրանսիայի նախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ, Թուրքիայի նախագահ, Ղազախստանի նախագահ, Արաբական միացյալ էմիրությունների նախագահ, Ադրբեջանի նախագահ, Տաջիկստանի նախագահ, Հռոմի պապ, Եվրոպական խորհրդի նախագահ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ, Գերմանիայի կանցլեր, Ճապոնիայի վարչապետ, Բելգիայի վարչապետ, Վրաստանի վարչապետ, Էստոնիայի վարչապետ, Ալբանիայի վարչապետ:

Այս բոլոր հանդիպումներում մենք մի նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանը դիրքավորել որպես լիարժեք անկախ եւ ինքնիշխան պետություն, որ խնամակալության կարիք չունի, այլ կարող է հասկանալ ինքն իր կարիքներն ու հարցերը, կարող է ինքը կայացնել իր հարատեւության, հարատեւության եւ ոչ թե գոյատեւության համար անհրաժեշտ որոշումներ։ Եվ մենք հասել ենք այդ նպատակին։

Մեզ մեղադրում են թուրքասիրության եւ ադրբեջանամետության մեջ, մինչդեռ մեր խնդիրն է՝ սեփական աչքերով տեսնել ու ճանաչել մեր տարածաշրջանն ու միջավայրը եւ թույլ չտալ, որ մեր տարածաշրջանին առերեսվելու մեր պատմական, այո՛ արդարացված վախերն օգտագործվեն մեզ կառավարել խաղացնելու, ինքնուրույն ու ինքնիշխան լինելու մեր կամքը կոտրելու համար։ Եվ մենք հասել ենք այդ նպատակին․ Հայաստանի Հանրապետությունն այսօր պետություն է, քան երբեւէ, անկախ է, քան երբեւէ, ինքնիշխան է, քան երբեւէ, անվտանգ է, քան երբեւէ։

Դարակազմիկ փոփոխություններ են տեղի ունենում մեր տարածաշրջանում․ անկախությունից ի վեր առաջին անգամ Ադրբեջանի տարածքով գնացքները բեռներ են բերում Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի հետ երկկողմ առեւտրի առաջին նշաններն են ի հայտ գալիս, ապրանքի ձեռքբերման առաջին խոշոր դեպքերն են արձանագրվել։

Սա գրվող պատմություն է մի նոր եւ սա խաղաղության պատմություն է։

Այդ պատմության առաջին արարի կուլմինացիան՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումն էր․ 2025 թվականի օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Սպիտակ տանը հրավիրված գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի հետ Հռչակագիր ընդունեցինք, որը որպես վկա ստորագրեց նաեւ նախագահ Թրամփը։

Մեր ներկայությամբ երկու երկրների Արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին» համաձայնագիրը, որի տեքստի համաձայնեցման մասին մենք եւ պաշտոնական Բաքուն հայտարարել էինք դեռ 2025 թվականի մարտին։

Դրանից առաջ՝ 2024 թվականի օգոստոս–հոկտեմբերին, երկու երկրների փոխվարչապետների կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը ստորագրվեց, որը երկու երկրներում էլ հետագայում վավերացվեց՝ ստանալով իրավական բարձրագույն ուժ։

Սա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ ձեւաչափում ստորագրված եւ վավերացված առաջին փաստաթուղթն է, որն իրականում խաղաղության անկյունաքար է։ Այդ փաստաթղթում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն ամրագրվում է որպես երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման բազային սկզբունք։

Սա է իրական խաղաղության միակ բանաձեւը․ միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը ճանաչել խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններով, որովհետեւ ցանկացած այլ բանաձեւ անվերջանալի եւ արյունահեղ բանավեճի է վերածվելու, թե որն է Հայաստանի Հանրապետությունը եւ որն է Ադրբեջանի Հանրապետությունը։ Այդ բանավեճը վերջ ու ավարտ չէր ունենալու։

Այս է պատճառը, որ 2025 թվականի մարտին հայտարարեցի Ղարաբաղյան շարժումը չշարունակելու անհրաժեշտության մասին։ Այստեղ առանցքայինն այն է, որ թե այս, թե 2022 թվականի հոկտեմբերի 6–ի Պրահայի հայտարարությունը չեմ արել որպես զիջում, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք, այլ այդ հայտարարություններին գնացել եմ որպես Հայաստանի Հանրապետության գիտակցված եւ իրական շահերից բխող կենսական անհրաժեշտություն։

Սա կարեւոր նրբություն է։ Մեզ մեղադրում են միակողմանի զիջումների գնալու մեջ։ Ճշմարտությունն այն է, որ մենք ոչ մի, բացարձակապես ոչ մի զիջման չենք գնացել, մենք գնացել ենք մեր պետության հարատեւության օրակարգի հետեւից, մենք գնացել ենք մեր պետության շահի հետեւից։

«Ղարաբաղը մերն էր, հիմա այլեւս մերը չի» խոսույթն աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի գիտակցության արտահայտություն է, մինչդեռ պետության եւ քաղաքացու գիտակցությունն ասում է՝ «Հայաստանի Հանրապետությո՛ւնը մերը չէր, հիմա այլեւս մերն է»։ Այո՛, մեր նահատակների կյանքի գնով, այո՛, մեր տառապանքների ու զրկանքների գնով եւ այդպիսով ավելի թանկագին, այդպիսով սիրելի, քան որեւէ այլ բան, որովհետեւ ոչ այլ ինչ է, քան իրականացած երազանք։ Հայաստանի Հանրապետությունը մեր իրականացված երազանքն է եւ մենք այսօր ապրում ենք մեր երազանքի մեջ։

Սիրելի ժողովուրդ, սիրելի քաղաքացիներ,

Մենք հասել ենք ապագային եւ մենք ապրում ենք ապագայի մեջ, եւ մենք այլեւս չենք հայտնվելու անցյալում։ 2026 թվականը մեր այսօրվա ապագայի գեղեցիկ շարունակությունն է լինելու։

Մի քանի րոպեից մենք կդիմավորենք Նոր տարին՝ արձանագրած լինելով բարձր տնտեսական աճ։ Այսպիսով՝ ձեզ հետ միասին կատարած կլինենք միջինում տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու 2021 թվականի ընտրություններում մեր առաջադրած խնդիրը։ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա Հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետության տնտեսությունն աճել է ավելի քան 50 տոկոսով։ 2025 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտները 30 տոկոսով ավելին են, քան 2017 թվականի ամբողջ պետական բյուջեի եկամուտները։

Սա՝ ձեր շնորհիվ, Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող տնտեսվարողների, այն քաղաքացիների շնորհիվ, ովքեր չեն մոռանում տրամադրել կամ պահանջել հսկիչ դրամարկղային կտրոն։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Դուք այն վեմն եք, որի վրա հիմնված է մեր հայրենիք–պետությունը։

Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող, ՀԴՄ կտրոն տրամադրող կամ պահանջող մարդկանց շնորհիվ է, որ րոպեներ անց կսկսի գործել առողջության համապարփակ ապահովագրության համակարգը, որի համար մինչեւ 18 տարեկանների եւ 65–ից բարձր թոշակառուների փոխարեն կվճարի պետական բյուջեն։

Սա նշանակում է կենսաթոշակառուների կենսամակարդակի էական աճ է տեղի ունենալու, որովհետեւ ակնհայտ է, որ թոշակառուների մեծագույն եւ առաջնային ծախսերը կապված են առողջապահության հետ եւ հիմա նրանց այդ ծախսերն էականորեն եւ շոշափելիորեն նվազելու են։ Իսկ թոշակառուների անկանխիկ առեւտրի դեպքում հետվճարն ավելանալու, հասնելու է 20 տոկոսի, նույնը նաև նպաստառուների պարագայում։

2026 թվականին կավարտենք 300 դպրոցի եւ 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ծրագիրը եւ անմիջապես կսկսենք հաջորդ 300 դպրոցի, 100 մանկապարտեզի, ինչպես նաեւ առնվազն 100 արվեստների դպրոցների, մարզադպրոցների, մարզական կենտրոնների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ծրագիրը։ Ակադեմիական քաղաքի մեգանախագիծը մտել է գործնական փուլ եւ ծրագրի իրագործման տեմպերը կմեծանան։

Ի՞նչ ունեմ ասելու այն մարդկանց, ովքեր շարունակում են ապրել սոցիալական վատ պայմաններում։ Նրանց հարցի լուծման մեր ռազմավարությունը պարփակված է հանրահայտ հետեւյալ ասույթի մեջ․ «Եթե ուզում ես կերակրել մարդուն, ոչ թե ձուկ տուր նրան, այլ սովորեցրու ձուկ որսալ»։ Աշխատունակ մարդն իր ապրուստը պետք է հոգա իր աշխատանքի միջոցով։ Եթե աշխատում ու չի կարողանում իր ապրուստը հոգալ, ուրեմն աշխատանքը բավարար չափով արդյունավետ չէ եւ մենք մարդուն պետք է աջակցենք, օգնենք՝ որպես աշխատող իր արդյունավետությունը բարձրացնելու, արդյունավետ աշխատելու համար անհրաժեշտ հմտություններ ձեռքբերելու հարցում, եւ սա նույնպես կրթության ու կրթական ճանապարհ է։

Ցանկացած ոլորտի ցանկացած հարցի վերաբերյալ Կառավարությունն ունի երեք լուծում՝ առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն։ Կրթությունը մեզ համար պետք է դառնա եւ դառնում է ազգային կենսակերպ ու մտածելակերպ, ինչն առանցքային է արտաքին եւ ներքին, տնտեսական եւ սոցիալական ցանկացած հարց լուծելու համար։

Այս ռազմավարության շնորհիվ այսօր Հայաստանում 700 հազար դրամ եւ ավելի վարձատրություն ստացող ուսուցիչ ու շարքային զինծառայող կա։ Սա Իրական Հայաստանի իրական քաղաքացու իրական ձեռքբերումն է։

2026 թվականին արտահայտվելու է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության վերելքը։ Մայիսին Երեւանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը, իսկ հոկտեմբերին՝ Կենսաբազմազանության COP–17 գագաթնաժողովը։ Հայաստանը հյուրընկալելու է մի քանի տասնյակ երկրների ղեկավարների եւ հարյուրավոր երկրների պատվիրակների։

2026 թվականը տնտեսական ու ներդրումային մեծ աշխուժություն է խոստանում, որովհետեւ մեկնարկելու է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության» նախագծի իրագործումը, որն ինստիտուցիոնալ կդարձնի Հայաստանի Հանրապետության ապաշրջափակումը։ Մի դարակազմիկ եւ տարիներ առաջ աներեւակայելի թվացող իրադարձություն։

2026 թվականի կարեւորագույն իրադարձությունը, սակայն, Ազգային ժողովի՝ հունիսին կայանալիք հերթական ընտրություններն են։ Այդ ընտրություններում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին անշրջելիորեն պետք է տեր կանգնի իր ստեղծած խաղաղությանը, իր վերահաստատած պետությանը, իր, այսինքն՝ ժողովրդի իշխանությանը։

Ընտրությունները կլինեն ազատ, արդար, ժողովրդավարական եւ ժողովուրդը կհաղթի, Հայաստանի Հանրապետությունը կհաղթի։ Ապագան կհաղթի, որն այսօր է, այստեղ է, հիմա է։

2026 թվականը լինելու է համախմբման ու միասնության տարի։ Այնպիսի միասնության, որի առանցքում Հայաստանի Հանրապետությունն է, նրա միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքը, նրա քաղաքացու, ազատ, բարեկեցիկ եւ երջանիկ ապրելու իրավունքը, Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ պետական շահը։

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Սիրում եմ բոլորիդ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չինաստանը մեկնաբանել է ընկերությունների կողմից Մբապեի հետ համագործակցության դադարեցումը«Եթե TRIPP ծրագիրը չի ապահովում պետական վերահսկողություն և սահմանային երաշխիքներ, դրա ռիսկայնությունն աներկբա է»․ Լիլիթ ԳալստյանRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել ՈւկրաինայինDPA. Գերմանիայում ավտոմեքենայով մարդկանց վրաերթի ենթարկելու դեպքով ոստիկանությունը բացառել է ահաբեկչության վարկածըԱյնքան եք խորտակել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որ դա էլ ձեռքբերում եք համարում․ Էդգար ՂազարյանFrance Football-ի ղեկավարը բացատրել է՝ ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը»ՀԴԿԽ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և մյուս 20 հայ պատանդներինՕմանը պնդում է, որ Իրանը չպետք է բացառվի Պարսից ծոցի անվտանգության համակարգիցՀայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ ՍաուդըԱՄՆ-ը չի պահանջում, որ Հնդկաստանը կրճատի ռուսական նավթի ներմուծումը«88» սուպերմարկետների ցանցի և «Սպայկա»-ի սեփականատերերի դեմ քրեական գործեր են հարուցվելՀնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին Politico. Կանադան կարող է չստանալ ԵՄ-ի ասոցացված անդամի կարգավիճակ «Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ ՀակոբյանԹուրքիան չի թույլատրի ՆԱՏՕ-ի նավերի մուտքը Սև ծովԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների կողմից արձակված չորս անօդաչու թռչող սարքՄիացյալ Նահանգները հիպերձայնային հրթիռներ արտադրելու պայմանագիր է կնքելԱչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ.Ղազինյան Վարչապետը հրաժարական կտա, կլինեն նոր ընտրություններ, եթե այդ սցենարով գնանք.ՔՊ պատգամավորԹրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Եվրոպայում բողոքի ցույցերի սրմամբՄբապեն հայտնվել է սկանդալի կենտրոնում․ չինական ընկերությունները խզում են պայմանագրերըԱնկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցն այն է՝ հղում ներառե՞լ նոր Սահմանադրության նախաբանում, թե՞ ոչԱվտովթար՝ Րաֆֆու փողոցում․ բախվել են ավտոբուսն ու երկու մեքենա«Խոստանում էին կտրել մեր թևերը, բայց հիմա իրենք չկան, չեն մասնակցում»․Ռուբինյանը՝ ընդդիմության մասինԳերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով վիրավորներ են եղելԻսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է ՀայաստանԿալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտըՀնդկաստանը կոչ է արել վետոյի իրավունք տրամադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մշտական ​​անդամներինՀարի Քեյնը թագադրվեց․ հայտնի են «Ոսկե գնդակ-2026»-ի բոլոր դափնեկիրներըՀոկտեմբերի 27-ին ես 9 տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը․ ՌուբինյանԱչաջրի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու հայց է ներկայացվել դատարանԻսպանիայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մոտ 20 մարդ է ձերբակալվելԹրամփը Իրանի պատերազմում ամառվա զինադադարը համարել է ժամանակի վատնում«Ութ տարվա ընթացքում հնարավոր էր ապահովել արդար քննություն․ պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը»․ ԿարապետյանՄիրզոյան․ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս թողնելու իրավական հիմքեր չկանFigaro. Ֆրանսիան պլանավորում է արգելափակել սոցիալական ցանցերը անկարգությունների կոչերի ֆոնին Փաշինյանը, Ռուբինյանն ու այլ ՔՊ-ականներ ԱԺ այգում հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակըԻսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելԹրամփը ցանկանում է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել Ամերիկյան օվկիանոս Եղանակի տեսություն․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպԻնչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումReuters․ ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ը «Ավշար պրոդ»-ի պահածոների արտադրամասի աշխատանքը կասեցվել է. ՍԱՏՄ«Օշականցի Գևորիկ» և «Զապ» մականուններով հայտնի քրեական հեղինակությունների վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել էԱԺ նիստի մեկնարկին միջադեպ է գրանցվելՆիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԻսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին «Իսլամական ՆԱՏՕ»-ի ներկայացուցիչները ժամանել են Թեհրան՝ Իրանի հետ բանակցելու․ իրանագետ«Գորիս» ՔԿՀ-ում կանխել են ներնետման միջոցով բջջային հեռախոսների և արգելված այլ իրերի փոխանցման փորձը
Ամենադիտված