Լատվիայի դպրոցներում արգելել են ռուսերենի դասավանդումը
Աշխարհ
Լատվիայի իշխանությունները արգելել են ռուսերենի դասավանդումը՝ որպես տեղական դպրոցներում երկրորդ օտար լեզու, գրում են տեղական լրատվամիջոցները։
Սահմանափակումները ուժի մեջ են մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Նույն օրը կարգելվի պետական լրատվամիջոցներով ռուսալեզու հեռուստատեսային և ռադիոհաղորդումների հեռարձակումը։ Ավելին, ռուսալեզու գրքերի վաճառքի ԱԱՀ-ն կբարձրացվի մինչև 21%։
Երկրի իշխանությունները նշել են, որ Լատվիան ստեղծում է միասնական տեղեկատվական տարածք, որի ամբողջ բովանդակությունը պետք է լինի բացառապես լատվիերենով կամ Եվրամիության լեզուներից մեկով։
Ռիգան որպես այս միջոցառման պատճառ՝ նշել է ազգային անվտանգությունը։ Այնուամենայնիվ, երկրի բնակիչների գրեթե 40%-ը խոսում է ռուսերեն։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)