ԵՄ ևս մեկ երկիր անցել է եվրոյի
Աշխարհ
Բուլղարիան պաշտոնապես անցել է եվրոյի, տեղեկանում ենք եվրոպական հանձնաժողովի կայքից։
Մեկ ամիս բուլղարական լևը՝ երկրի ազգային արժույթը, կշրջանառվի եվրոյի հետ մեկտեղ, որից հետո լևը լիովին կհանվի շրջանառությունից։ Ֆիքսված փոխարժեքը սահմանվել է 1,95583 բել 1 եվրոյի դիմաց։
Բուլղարիան դառնում է Եվրամիության 27 անդամներից 21-րդ երկիրը, որը միանում է եվրոգոտու։ Եվրոպական կենտրոնական բանկի փորձագետները հաստատում են, որ Բուլղարիան կատարել է միասնական եվրոպական արժույթի ընդունման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)