Իրանը հատում է կարմիր գիծը․ Թրամփ
ԱՄՆ
Իրանի ղեկավարությունը հատում է կարմիր գիծը՝ բռնի կերպով ճնշելով Իսլամական Հանրապետությունում տիրող բողոքի ցույցերը։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Սպիտակ տունը հայտարարությունը հեռարձակել է YouTube-ում։
«Նրանք, կարծես, սկսել են կարմիր գիծը հատել։ Նրանք դաժան են. դուք կարող եք նրանց առաջնորդներ անվանել, չգիտեմ՝ կարող եք նրանց առաջնորդներ անվանել, թե ոչ։ Կարծում եմ՝ նրանք բռնությամբ են կառավարում», - ասել է նա՝ ընդգծելով, որ Սպիտակ տունը չափազանց լուրջ է վերաբերվում հարցին։
Միևնույն ժամանակ, ըստ ամերիկացի առաջնորդի, Իրանի ղեկավարությունը խնդրել է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, և հանդիպումը կազմակերպվում է։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)