Կալիֆոռնիայում բեռնատարը մխրճվել է ցուցարարների ամբոխի մեջ
ԱՄՆ
Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա), բեռնատարը մխրճվել է Իրանի ղեկավարության դեմ բողոքի ցույց անող ցուցարարների ամբոխի մեջ։ Այս մասին գրում է ABC-ն։
Ըստ լրատվամիջոցի՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի կեսօրին՝ Վեստվուդ թաղամասում։ U-Haul բեռնատարը վրաերթի է ենթարկել բողոքի ցույցի համար հավաքված ցուցարարներին։ Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ երկու մարդ տեղում բուժօգնություն է ստացել, սակայն երկուսն էլ հրաժարվել են հոսպիտալացումից։
Բողոքի ցույցի ժամանակ Կալիֆոռնիայի ճանապարհային պարեկային ծառայությունը Լոս Անջելեսի ոստիկանությունից օգնություն է խնդրել երթևեկությունը կարգավորելու համար։ Արդյունքում՝ 405 մայրուղուց Ուիլշիր փողոցի ելքի թեքահարթակը ժամանակավորապես փակվել է։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)