Մեծ Բրիտանիայում Թրամփին մեղադրել են ստի մեջ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամեն օր «ստում» է ամերիկացիներին և աշխարհին, հատկապես՝ խոսելով Վենեսուելայի, Գրենլանդիայի և Ուկրաինայի մասին։ Այս մասին գրել է սյունակագիր Սայմոն Թիսդալը The Guardian-ի հոդվածում։
«Նրա ճշտի և սխալի զգացումը լիովին սուբյեկտիվ է։ Նա իր սեփական էթիկական և իրավական խորհրդատուն է, իր սեփական քահանան և խոստովանահայրը։ Նա մեկ հոգու եկեղեցի է։ Թրամփը ստում է ոչ միայն բոլորին, այլև ինքն իրեն։ Եվ դրա պատճառած վնասը կործանարար է։ Այն կյանքեր է խլում, վնասում է ժողովրդավարությանը և ոչնչացնում է ազգերի միջև վստահությունը», - նշել է Թիսդալը։
Ըստ նրա՝ «Թրամփի ստերն ու խաբեությունը» սրող գործոն են երեք միջազգային ճգնաժամերում՝ Ուկրաինայում, Վենեսուելայում և Գրենլանդիայում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)