Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Վենեսուելա
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ կարող է «ինչ-որ մի պահի» այցելել Վենեսուելա։ Նրա խոսքերը հեռարձակվել են Սպիտակ տան YouTube ալիքով։
«Կարծում եմ՝ ինչ-որ մի պահի», - ասել է պետության ղեկավարը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք կայցելի Վենեսուելա։
Հունվարի 3-ին ԱՄՆ զինված ուժերը ավիահարվածներ են հասցրել Վենեսուելայի ռազմական օբյեկտներին և հատուկ նշանակության ուժերի ցամաքային գործողություն են իրականացրել, որի ընթացքում՝ ձերբակալվել են նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը։ Նրանք տեղափոխվել են Միացյալ Նահանգներ, որտեղ Մադուրոն կանգնելու է դատարանի առաջ ահաբեկչության և կոկաինի մաքսանենգության մեղադրանքով։
Միացյալ Նահանգները և Վենեսուելայի ժամանակավոր կառավարությունը բանակցություններ են սկսել դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար։ Թրամփը հայտարարել է 30-50 միլիոն բարել վենեսուելական նավթ Միացյալ Նահանգներին փոխանցելու մասին՝ որպես փոխհատուցում և գների կայունացման համար։ Նա նշել է, որ ստացված գումարը կփոխանցվի Վաշինգտոնի կողմից վերահսկվող հաշիվներին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)