Թրամփին նախազգուշացրել են Իրանի վրա հարձակման դեպքում միջուկային զենք կիրառելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հրաժարվի Իրանին հարվածներ հասցնելու ծրագրերից, քանի որ նման հարձակման հետևանքները չափազանց մեծ ռիսկեր են պարունակում: Նման նախազգուշացմամբ հանդես է եկել գործարար և Megaupload խոշորագույն ֆայլափոխանակիչի նախկին ղեկավար Քիմ Դոտկոմը X-ում:
«Նախագահ Թրամփ, հրաժարվեք Իրանի վրա հարձակումից։ Ռիսկերը չափազանց մեծ են: Իրանը պատասխան հարված կհասցնի ամերիկյան բազաներին և Իսրայելին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, այս խելագար ռազմական հանցագործը, կարող է միջուկային զենք կիրառել Իրանի դեմ:
Եթե դա տեղի ունենա, պատասխանատվությունը կընկնի Ձեզ վրա: Եղեք խաղաղության նախագահը, որով ընտրվել եք: Բավական են պատերազմները», - նշել է Դոկտոմը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)