56-ամյա տղամարդու տանը կես կգ-ից ավելի թմրամիջոց է հայտնաբերվել
Իրավունք
Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում հունվարի 23-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արարատ քաղաքի 56-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրանյութ։
Ստուգմամբ պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 56-ամյա տղամարդու՝ Արարատ գյուղում գտնվող տանը հայտնաբերվել է մարիխունա տեսակի թմրամիջոցի նմանվող 573,8 գրամ զանգված:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը