ԱՄՆ-ն կկարողանա վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությանը. Թրամփ
ԱՄՆ
Միացյալ Նահանգները կհաջողի վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս վստահությունը հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Մենք փորձում ենք վերջ դնել ևս մեկ հակամարտության՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Կարծում եմ՝ մենք դա կանենք», - ասել է նա։
Հունվարի 26-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարեց, որ Թրամփը շարունակում է խորապես ներգրավված լինել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Նրա խոսքով՝ Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայացած եռակողմ բանակցությունները պատմական էին։ Լևիթը նշել է, որ Թրամփը չի կորցրել Ուկրաինայում հակամարտության կարգավորման հասնելու հույսը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru