Ֆիցոն հայտնել է՝ երբ կավարտվի Ուկրաինայում հակամարտությունը
Աշխարհ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կավարտվեն մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ը, գրում է Hlavné Správy թերթը։
Ֆիցոն այս ամսաթիվը կապել է Եվրոպական խորհրդի էներգետիկ անվտանգության վերաբերյալ որոշումների իրականացման ժամանակացույցի հետ։ Այս ժամանակացույցի համաձայն՝ 2027 թվականի սկզբից ԵՄ-ում ուժի մեջ կմտնի ռուսական հեղուկ բնական գազի ներմուծման լիակատար արգելքը, իսկ Ռուսաստանից խողովակաշարային գազի մատակարարումները նույնպես կդադարեցվեն 2027 թվականի սեպտեմբերի 30-ին։ Սլովակիայի վարչապետը ռուսական էներգետիկայից այս զատումը անվանել է «ինքնասպանություն»՝ ընդգծելով, որ շատ եվրոպացի տնտեսագետներ և քաղաքական գործիչներ կիսում են այս կարծիքը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից