Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է Լեկորնյուի կառավարությանը անվստահության յոթերորդ քվեն
Աշխարհ
Ֆրանսիայի խորհրդարանի անդամները մերժել են վարչապետ Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահության քվե հայտնելու յոթերորդ փորձը: Ազգային ժողովի նիստը ուղիղ հեռարձակվել է պալատի սոցիալական ցանցերի X էջում:
«Քանի որ անհրաժեշտ մեծամասնությունը չի ապահովվել, անվստահության քվե հայտնելու առաջարկը չի ընդունվել», - ասել է խոսնակ Յաել-Բրոն Պիվետը:
Այս անգամ կառավարության հրաժարականի օգտին քվեարկել է 267 անդամ: Առաջարկն ընդունելու համար անհրաժեշտ էր 577 ձայնից 289-ը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից