Ավստրիայի կանցլեր Շտոքերը հայտարարել է Կիևին լրացուցիչ 3 միլիոն եվրո հատկացնելու մասին
Աշխարհ
Ավստրիան Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 3 միլիոն եվրո օգնություն։ Այս մասին իր սոցցանցերի էջում հայտարարել է Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոքերը։
Նա նշել է, որ խոսել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ և քննարկել ստեղծված իրավիճակը։ Շտոքերը հավելել է, որ Ավստրիան վերահաստատել է իր հանձնառությունը՝ գտնելու համապարփակ, արդար և կայուն խաղաղ լուծում, որը հաշվի կառնի Կիևի շահերը և Վիեննայի անվտանգության հետ կապված մտահոգությունները։
Կանցլերը հայտարարել է, որ մոտ ապագայում նախատեսում է այցելել Ուկրաինա։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից