Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի ամսաթիվը
Սպորտ
UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը հայտնել է ըմբշամարտի RAF լիգայում կայանալիք իր հաջորդ գոտեմարտի մրցակցի անունը։
Փետրվարի 28-ին Տեմպեում (ԱՄՆ) կայանալիք մրցաշարում Ծառուկյանը կմրցի ամերիկացի Ջորջիո Պուլասի հետ։ Հիշեցնենք, որ RAF-ի հովանու ներքո հունվարի 10-ին անցկացրած նախորդ գոտեմարտում Ծառուկյանը հաղթանակ էր տարել ամերիկացի Լենս Պալմերի նկատմամբ։
Պրոֆեսիոնալ կարիերայում Ծառուկյանի ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն։ Ավելի վաղ նա կորցրել էր առաջատարի դիրքը UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակում՝ նահանջելով երկրորդ հորիզոնական։ Վարկանիշի նոր առաջատարը ամերիկացի Ջասթին Գեյջին է, ով մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է բրիտանացի Փեդի Փիմբլեթին։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից