5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին 

Զրոյից տարածքային պաշտպանության նոր համակարգ ենք ստեղծում․ Փաշինյան

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և մասնակցել հանդիսավոր նիստին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդես են ելույթներով:

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է ոլորտում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել այդ գործընթացի կարևորությունը փոփոխվող աշխարհում. «Երբ մենք փոփոխվող աշխարհում չենք փոխվում, դուրս ենք մնում աշխարհից, և դա, ցավոք այն է, ինչ մեր պատմության ընթացքում մի քանի անգամ մեզ հետ տեղի է ունեցել, և մենք որոշել ենք փոխել այդ գործելակերպը»:

Երկրի ղեկավարը բանակի այսօրվա ամենակարևոր ձեռքբերումը համարել է այն, որ կա մտահորիզոնն անընդհատ ընդլայնելու ընկալումը, դրա անհրաժեշտությունը գիտակցված է: Այդ համատեքստում, վարչապետը կարևորել է նաև ոլորտում կրթության զարգացման անհրաժեշտությունը, ինչի ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում: «Այսօր սերժանտական համակարգ է ներդրվում, որը շրջադարձային նշանակություն է ունենալու մեր Զինված ուժերի, մեր բանակի մարտունակության տրամաբանության մեջ: Եվ սա շատ երկար և մանրամասն քննարկված բովանդակային փոփոխություն է, որը շատ կարևոր եմ համարում։ Բոլորովին նոր, ըստ էության, զրոյից տարածքային պաշտպանության նոր համակարգ ենք ստեղծում։ Եվ սա էլ շատ էական է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրին և նշել, որ այն լավ հնարավորություն է երիտասարդների մասնագիտական կողմնորոշման համար՝ հօգուտ զինվորական ծառայության. «Մենք այդպիսի համակարգ նախկինում չենք ունեցել, որ երիտասարդին կամաց-կամաց մոտեցնենք զինծառայությանը և ցույց տանք նրա առավելությունները։ Այսօր 19 տարեկան բազմաթիվ զինծառայողներ ամեն ամիս իրենց տուն 500 հազար, 600 հազար դրամ են տանում, և մարտական հերթապահությունից դուրս ապրում են իրենց տանը»:

Բարեփոխումների շրջանակում երկրի ղեկավարն ընդգծել է ոլորտում գործունեություն իրականացնողների ընկալումն ու գիտակցումը՝ «ի՞նչ ենք անում մենք, ինչի՞ համար ենք անում»․ «Սա ամենակարևոր բանն է, որովհետև բոլորդ գիտեք՝ համակարգային դիմադրությունն ամենադաժան բանն է, որը, երբեմն, հնարավոր չի լինում հաղթահարել: Բայց այն ամենը, որ տեղի է ունենում, ես ուզում եմ ընդգծել՝ սա մեր, բոլորի համատեղ ջանքի արդյունք է: Ուզում եմ, որ մենք սա գնահատենք, այն շատ կարևոր է և շատ բարձր արժեք ունի»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ոլորտում իրականացվող այլ բարեփոխումներին ևս՝ համազգեստի փոփոխություն, նոր սպառազինության ձեռքբերում, թվայնացում, կադրային առաջընթացի ապահովում՝ անձի աշխատանքով և ծառայության որակով պայմանավորված: Վարչապետն ընդգծել է, որ այս ուղղություններով աշխատանքը պետք է շարունակել:

Նիկոլ Փաշինյանը երկրի անվտանգության ապահովման հարցում շեշտել է բանակի դիմաց նոր անվտանգային բուֆերներ ավելացնելու անհրաժեշտությունը, որ բանակն անվտանգության ապահովման առաջին մեխանիզմը չլինի՝ «չի կարելի անվտանգության ամբողջ հոգսը դնել բանակի վրա»: «Եվ մենք այսօր շատ բարդ ճանապարհով հասել ենք դրան: Մենք ի՞նչ շարակարգեր ենք դրել բանակի դիմաց: Առաջին շարակարգը լեգիտիմությունն է։ Սա շատ կարևոր հանգամանք է, միջազգային լեգիտիմությունը: Երբ պետությունը և բանակն իր խնդրով հենված է միջազգային լեգիտիմության վրա՝ դա ուրիշ վիճակ է, երբ բանակը հիմնված չէ միջազգային լեգիտիմության վրա՝ դա բոլորովին այլ վիճակ է»,- շեշտել է վարչապետը։

Ըստ երկրի ղեկավարի՝ հաջորդ շարակարգը փոխկապվածությունն է, որով պետք է ապահովվի արտաքին անվտանգությունը: «Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների այնպիսի մի միջավայր, որ երկիրը դառնա գլոբալ մատակարարումների շղթայի տնտեսական շրջանառության այնքան կարևոր մաս, որի անվտանգությունն ու կայունությունը կարևոր դառնա բազմաթիվ այլ, այդ թվում՝ հարևան երկրների և գերտերությունների համար։ Եվ ընդհակառակը, որի անկայունությունը՝ որպես սպառնալիք ընկալվի տարածաշրջանի և միջազգային հանրության կողմից։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրանից բխող TRRIP նախագիծը, որոնց իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքներ կհոսեն արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ, նման հնարավորություն են ստեղծում մեր երկրի համար և մենք հենվում ենք ու հենվելու ենք ռազմավարական այս ընկալման վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա անվտանգության երաշխիք է:

Վարչապետը նշել է, որ հաջորդ շարակարգը երկարաժամկետ կանխատեսելիությունն է, որը պետք է լրջորեն գնահատել: Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց սրա համար է և սրա մասին է. «Մենք ասում ենք՝ Հայաստանի Հանրապետությունը 29 743 քառակուսի կիլոմետր տարածք է, և այդ տարածքը պետություն է, որի խնդիրն իր քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունն ապահովելն է իր միջազգայնորեն ճանաչված տարածքում»։

Եվ անվտանգության ամենակարևոր շարակարգը, ըստ երկրի ղեկավարի՝ խաղաղությունն է. «Չկա ավելի հուսալի երաշխիք, քան խաղաղությունը։ Եվ մենք այսօր դժվար, ծանր որոշումներով կառուցում ենք խաղաղություն։ Խաղաղության ճանապարհը հեշտ չի լինելու, բայց մենք պետք է շարունակենք այդ ճանապարհը: Եվ նաև այստեղ կարևոր է բանակի և Զինված ուժերի շատ սկզբունքային դիրքորոշումը, որ ինքը կենտրոնացած է իր աշխատանքի վրա: Սա շատ կարևոր բան է, որովհետև անկախ խաղաղությունից, անկախ՝ ինչպիսի, ինչքան հուսալի կլինի խաղաղությունը, մենք պետք է ունենանք ուժեղ և պաշտպանունակ բանակ, որովհետև ցանկացած երկիր, ով չունի ուժեղ և պաշտպանունակ բանակ, ինքը գայթակղություն է բոլորի համար: Եվ հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության առաջնային օրակարգում միշտ պետք է լինի ուժեղ և պաշտպանունակ բանակի գոյությունը, բանակի շարունակական զարգացումը՝ այն սկզբունքների շրջանակներում և հիման վրա, որոնք ես նշեցի»։

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս շնորհավորել է ԶՈւ–երի 34-րդ տարեդարձի առիթով և շնորհակալություն հայտնել բոլորին՝ կատարած ահռելի աշխատանքի համար. «Ուզում եմ իմ գոհունակությունն արտահայտել այն իրավիճակով, որը մենք ունենք այսօր Հայաստանի Հանրապետության բանակում, ոչ թե այն պատճառով, որ մենք հասել ենք մեր ուզած կետին, այլ այն պատճառով, որ միանշանակ և աներկբա գնում ենք ճիշտ ճանապարհով: Վերջին տարիներին, շատ ուղղություններով, պետք է ուղիղ ասել, պարզապես անհնարինն է արվել, անհնարը դարձել է իրականություն, և սա չափազանց կարևոր ձեռքբերում է»։

Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա առիթով, հայրենիքի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ ՊՆ մի խումբ զինծառայողների հանձնել է պարգևներ։
 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
Ամենադիտված