ԱՄՆ-ն չի փորձում ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ Ռուսաստանին տարածքային զիջումներ անելու համար. Reuters
ԱՄՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի իշխանություններին չի ասում, թե ինչ պետք է ներառվի խաղաղության համաձայնագրում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրին։
Ըստ գործակալության՝ այն ենթադրությունը, որ Վաշինգտոնը փորձում է Կիևին ստիպել տարածքային զիջումներ անել Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրում, այդ թվում՝ հրաժարվել Դոնբասից, «մոլորեցնող» է։
Հունվարի 27-ին Financial Times-ը հաղորդել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային, բայց միայն այն դեպքում, եթե այն համաձայնվի խաղաղության համաձայնագրի, որը, հավանաբար, կներառի տարածքային զիջումներ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru