Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության 2-րդ փաթեթը հաստատվել է. ՀՀ ԱԳՆ
Քաղաքական
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ դեկտեմբերին ձեռք էր բերվել քաղաքական համաձայնություն, կոնսենսուս Եվրոպական խաղաղության հիմնադրամի ներքո Հայաստանին աջակցության երկրորդ մասի տրամադրման վերաբերյալ. այսօր այդ համաձայնությունը ֆորմալ արձանագրվել է ԵՄ խորհրդի կողմից՝ կառույցի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդունված որոշմամբ: Տեղեկությունը հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ Հայաստանը երկրորդ անգամ է աջակցություն ստանում Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Առաջին՝ 10 միլիոն եվրոյի չափով օգնությունը տրամադրվել է 2024 թ. հուլիսին՝ Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները բարձրացնելու և ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանությունն ամրապնդելու նպատակով:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից