Նիկոլ Փաշինյանն ամուսնական մատանուց դեռ չի հրաժարվել
Նիկոլ Փաշինյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության պաշտոնական բացման արարողությանը։
Կառավարության հրապարակած լուսանկարներում երևում է, որ ամուսնալուծված Փաշինյանը դեռ չի կարողանում հրաժարվել ամուսնական մատանուց։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյան–Աննա Հակոբյան զույգի ամուսնալուծության մասին հայտնի դարձավ այսօր։ Տեղեկությունն առաջինը հայտնեց Հակոբյանը, իսկ հետո այն հաստատեց Փաշինյանը՝ նշելով, թե «Աննայի որոշմանը վերաբերվում է հարգանքով»:
«Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։
Թերեւս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,-գրել է վարչապետը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին