Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW X5»-ում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 35 կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «BMW X5» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը՝ Երևանի բնակիչ 39-ամյա Հակոբ Գ.-ն, և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին