ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ կմ-ին․ կան տուժածներ
Արտակարգ Պատահար
Մարտի 1-ին, ժամը 11։09-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «GAZel» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին