Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին
Արտակարգ Պատահար
Երեկ՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում` թիվ 2 հասեցի դիմաց, բախվել են 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, որոնցից մեկը այնուհետև բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին