Թրամփը հայտնել է՝ որքան կտևի Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունը. Daily Mail
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունը կարող է տևել չորս շաբաթից ոչ ավելի։
«Խոսքը, մոտավորապես, չորսշաբաթյա գործընթացի մասին է, ուստի, հաշվի առնելով ուժը, դա մեծ երկիր է, կտևի չորս շաբաթ կամ ավելի քիչ»,- ասել է նա Daily Mail-ի հետ հարցազրույցում։
Ինչպես նշում է պարբերականը, Սպիտակ տան ղեկավարը նախկինի պես բաց է բանակցությունների համար, սակայն նշել է, որ «խոսել հարկավոր էր անցած շաբաթ»։
Այնուամենայնիվ, նա հնարավոր է համարել հարվածները դադարեցնելը, եթե Թեհրանը բավարարի ԱՄՆ-ի պահանջները։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին