Axios․ ԱՄՆ–ն Իրանի հետ բանակցությունները «խաբեություն» չի համարել
ԱՄՆ
ԱՄՆ իշխանությունները Իրանի հետ անցկացված վերջին բանակցությունները չեն դիտարկել որպես ձևական գործընթաց, որի նպատակը հետագա զինված հարվածից առաջ Թեհրանին մոլորեցնելն էր։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներ Ջարեդ Քուշներն ու Սթիվ Ուիտկոֆը թեև կասկածանքով էին վերաբերվում համաձայնության հասնելու հնարավորությանը, սակայն չեն ձևացրել համագործակցություն՝ Իրանի կողմին խաբելու նպատակով։ Նշվում է, որ հինգշաբթի առավոտյան հանդիպման ավարտից հետո ամերիկյան կողմը ներկայացրել է վերջնական առաջարկը։
Ըստ հրապարակման՝ Վաշինգտոնը առաջարկել է տասը տարվա մորատորիում սահմանել Թեհրանի կողմից ուրանի հարստացման վրա՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով քաղաքացիական նպատակներով սեփական միջուկային վառելիք տրամադրել Իսլամական Հանրապետությանը։ Ավելի վաղ The Guardian-ը գրել էր, որ Իրանի դեմ հնարավոր հարվածի վերաբերյալ որոշումը կախված կլինի բանակցությունների արդյունքներից, և ռազմական սցենարը դիտարկվում է դրանց ձախողման դեպքում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին