GLZRadio․ Գերմանիան լրջորեն քննարկում է Իրանի հետ հնարավոր ռազմական ներգրավումը
Աշխարհ
Գերմանիան լրջորեն քննարկում է Իրանի հետ հակամարտությանը միանալու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է իսրայելական GLZRadio ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ռադիոկայանի փոխանցմամբ՝ Բեռլինը կարող է միանալ Իրանի դեմ արշավին, եթե Թեհրանը չդադարեցնի Մերձավոր Արևելքում իրականացվող հրթիռակոծությունները։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներն ու Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ համատեղ հնարավոր գործողությունների պլանավորումն արդեն սկսվել է․ քննարկվում են տարբեր սցենարներ՝ սկսած ռմբակոծություններին մասնակցությունից մինչև ռազմական և օդային աջակցություն տրամադրելը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը համատեղ հայտարարությամբ դատապարտել էին Իրանի «անհասցե և անհամաչափ» հրթիռային հարվածները Մերձավոր Արևելքի երկրների նկատմամբ՝ նշելով, որ շարունակական հարձակումների դեպքում կարող են կիրառվել նաև ռազմական միջոցներ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին